Կամավորական աշխատանք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (օգոստոսի 24-28)

20200825_132941Օր երկրորդ՝ օգոստոսի 25

 Այսօր Արևելան դպրոցում անցկացրածս երկրորդ և վերջին օրն էր: Առավոտյան ճամբարականների հետ միասին գնացինք Մայր դպրոց՝ Գրիգոր պապի ջութակի և նկարչության դասին: Սովորեցինք, որ ցանկացած իր ունի շողք, և նկարչության մեջ  մուգ և բաց երանգները հստակեցնելը շատ կարևոր է: Շատ տրամադրող մթնոլորտ էր, և ես չկարողացա զսպել երգելու անհագ ցանկությունս:

Այնուհետև վերադաևձանք Արևելյան դպրոց, և ընկեր Աննան երեխաների հետ անցկացրեց Ռոդարիական հեքիաթների ժամ: Ամենինչ այնքան հետաքրքիր էր, որ ես նույնպես ընկղմվեցի գործընթացի մեջ:

Վերջապես եկավ անգլերենի ժամանակը. երեխաներին շատ դուր եկավ իմ առաջարկած խաղը. նրանք պետք է 3 անգլերեն տառերից ընտրեին իմ ասած տառը, հետո պետք է 3 նկարներից ընտրեին այն մեկը, որի վրա պատկերված էր այդ տառով սկսվող բառ, այնուհետև պետք է մատիտներով ներկեին տառը, նկարը և գրեին իրենց անունն ու թղթի վրա պատկերված բառը անգլերենով: Ինքս ապշել էի, թե ինչ մեծ հաճույքով նրանք ինտեգրվեցին գործընթացի մեջ: Այսպիսով՝ խաղի ընթացքում երեխաները կրկնեցին անգլերենի տառերը, իրենց իմացած որոշ բառեր և սովորեցին նոր բառեր: Մի խոսքով դասապրոցես-խաղը համարում եմ ստացված:

Оставьте комментарий

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

English Անի Մրտեյան

«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիր, Արևելյան Դպրոց

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы