Աղասի Այվազյանի «Ավետարան ըստ Հավլաբարի» ստեղծագործության վերլուծություն

BeFunky-collage-2-1

Այս ստեղծագործությանում Աղասի Այվազյանը բավականին վառ ու գունավոր է պատկերել Հավլաբարը․ մեզ երևում են ինչպես դրա աշխարհագրական դիրքը, տեսարանները, որոնք Հավլաբարը թույլ էր տալիս վայելել, այնպես էլ նրա նիստ ու կացը, հավաքական կերպարը։  

Havlabar1

 

Ասատուր Խանը մեկն էր, ով վայելում էր Հավլաբարի հարագանքն ու պատիվը, Հավլաբարը նրան աստվածացրել էր ու անգամ չեր էլ կարող պատկերացնել, որ մի օր այս ջրի նման մաքուր ու ջինջ մարդը կարող է ալեկոծվել սիրո ալիքներով։  

Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ․ Ասատուր խանը սիրահարվեց թեթևաբարո Ցեցիլիային։  

Ցեցիլիայի կերպարը մեզ է ներկայացվում տհաճ ու անընդունելի հավլաբարցիներին։ Նրանք չէին կարողանում պատկերացնել, որ իրենց՝ Ասատուր Խանի նման հարգարժան տղամարդը կկարողանար իր կյանքը կապել իրեն հարմար ճերմակ մազերով կնոջ, ասենք թեկուզ, օրիորդ Փառանձեմից զատ մեկ այլ՝ գեղեցիկ, երիտասարադ, կյանքին ավելի այլ տեսանկյունից մոտեցող մի կնոջ հետ։  

Այստեղ ականատես ենք լինում մի տեսարանի, որտեղ մի ամբողջ հասարակություն գլուխ է թեքում երբեմնի սիրելի, հարգելի մարդուց, ում իրենք էին իրենց համար կարծել աստվածային ու անսխալական։ Սակայն սերն իր հաղթանակին երկար սպասել չտվեց․ հետո ի՞նչ, որ այդ սերը կին ու տղամարդ ֆորմատով չէր․․․ Փոքրիկ Վարդիկի՝ Ասատուրի և Ցեցիլայի աղջկա, և Ասատուր Խանի սերը նորից լույսով լցրեց ամբողջ Հավլաբարը, և Հավլաբարցիները սկսեցին նորից գլխարկ կրել, որպեսզի հանեն այն Ասատուր Խանին տեսնելիս։ 

Այդ սերն այնքան իրական էր, որ դրան անգամ չխանգարեցին Ցեցիլիայի դավաճանությունն ու անկեղծությունն առ այն, որ Վարդիկը Ասատուրի աղջիկը չէ։  

« Որովհետեւ հոր եւ աղջկա սերը լուսավորվում էր ծերունազարդ Ասատուր Խանի եւ մանկամարդ Վարդիկի արանքում, ինչ տարածություն էլ գրավեր այդ արանքը։ Եթե, ասենք, Վարդիկը Հավլաբարի մի ծայրում էր գտնվում, իսկ Ասատուր Խանը՝ մյուս, լուսավորվում էր նրանց միջեւ ընկած ամբողջ Հավլաբարը» ։ 

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

English Անի Մրտեյան

«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիր, Արևելյան Դպրոց

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы