Առարկայի ուսուցման նպատակը
Կրտսեր դպրոցում օտար լեզվի դասավանդման հիմնական նպատակն է սովորողի մոտ խոսակցական լեզվի, օտար լեզվով միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման հմտությունների ձևավորումն ու զարգացումը: Կարևոր խնդիր և նպատակ է նաև սովորողի մոտ ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության զարգացում: Այս տարիքից դրվում են նաև քերականական, շարահյուսական գիտելիքների հիմքերը:
Դասավանդման առաջին իսկ տարվանից դասերը պետք է անցկացվեն անգլերենով: Դրա համար անհրաժեշտ է աստիճանաբար և հետևողականորեն ներմուծել երկու-երեք
առօրյա արտահայտություն: Դասարանային բոլոր գործողությունները աստիճանաբար
արտահայտվելու են միայն անգլերենով: Դասվանդողը անգլերեն խոսելիս պետք է
հստակ գիտակցի, որ անգլերենով ուսուցանվող նյութը պետք է համապատասխանի
երեխայի մայրենի լեզվով ունեցած գիտելիքներին:
Տառուսուցումը ոչ թե առանձին ծրագիր կամ նպատակ է, այլ իրականացվում է որպես
տառաճանաչության ամփոփում, որը ակսվում է 2-րդ դասարանի 2-րդ կիսամյակում և ավարտվում է 2-րդ դասարանի վերջում:
Սովորողները մեկ տարվա օտար լեզվի ուսուցման բոլոր մեթոդների շնորհիվ
/համակարգչի ստեղնաշար, երգերի և ոտանավորների կառաոկե, համակարգչային
ուսումնական խաղեր և այլն/ տեսողական ճանաչում են բոլոր տառերը:
Երկրորդ դասարանից սկսած սովորողը ձեռք բերած տառաճամաչության հիմքերը
ամրապնդում է ընթերցման շնորհիվ:
Օտար լեզուն դասավանդելիս կարևորվում է.
1. Սովորողի հաղորդակցվելու և համագործակցելու, ոչ հայախոս անձանց հետ
շփվելու, լեզվակիր երկրի մշակույթին հաղորդակցվելու հիմքերի ձևավորում;
2. Սովորողի կողմից օտար լեզվի` որպես տեղեկություն ստանալու և փոխանցելու
դերի և նշանակության, լեզվակիր ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքների
վերաբերյալ նախնական պատկերացում ունենալու գործում օտար լեզվի
իմացության դերի գիտակցումը;
Տարրական կրթության ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական
գիտելիքներ, պատկերացումներ.
1. Հաղորդակցման և առօրյա իրադրությունները նկարագրելու համար
անհրաժեշտ բառապաշար` ուսուցանվող օտար լեզվից
2. Օտար լեզվի հնչյունների ու այբուբենի, արտասանության և ուղղագրության
տարրական կանոնների մասին
3. Պարզագույն բառակապակցություններ և նախադասություններ կազմելու
կանոնների մասին
4. Լեզվակիր ժողովրդի բանահյուսության և երաժշտության որոշ նմուշների
մասին
Խնդիրները. /նույնն է նաև հեռավար կրթության համար/
- 1-ին դասարան
1. Սովորողի մոտ ձևավորել օտար լեզվի մասին տարրական պատկերացում-
երգերի, ոտանավորների, պարզ,առօրյական հարց ու պատասխանի միջոցով
2. Զարգացնել լսելու, հասկանալու և խոսելու հմտությունները.
Լսել և հասկանալ դասավանդողի պարզ խոսքը
Լսել և կատարել ուսուցչի հրահանգները
Լսել և հասկանալ պարզ մանկական երգեր
Լսել և հասկանալ պարզ, առօրյական երկխոսություններ
Լսել և ճիշ պատասխանել հարցերին
Կարողանալ վարել փոքր երկխոսություններ
3. Ձևավորել սովորողի տարիքին համապատասխան բառապաշար
4. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)-դասավանդողի
օգնությամբ: Սովորողները կարողանում են ինքնուրույն բացել խաղերի, նյութերի
թղթապանակները, ընտրել խաղը, կատարել այն: Ուսուցչի օգնությամբ գտնում են
անհրաժեշտ կայքը, ընտրում խաղը, դասը, երգը, կատարում այն:
5. Սովորեցնել տարիքին համապատասխան քերականական տարրեր, առանց դրանք
անվանելու
1-3-րդ դասարանների ուսուցանվող թեմաները համապատասխանեցնում ենք <<Իմացումի հրճվանք>> ծրագրին:
Թեմաներ
<<Ես>> նախագիծ / նախագիծը ենթադրում է ՝Ես, իմ ընտանիքը, իմ ընկերը, իմ սիրած գույնը, իմ սիրած կենդանին, իմ սիրած միրգը, բանջարեղենը, թվերը, ամիսներ, շաբաթվա օրեր և այլն:/
- 2-րդ դասարան
1. Սովորողի մոտ ձևավորել օտար լեզվի տառերի և հնչյունների մասին պատկերացում
2. Զարգացնել լսելու, ունկնդրելու կարողությունները
3. Զարգացնել օտար լեզվով խոսելու հմտությունները
4. Ընդլայնել բառապաշարը
5. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)-դասավանդողի
օգնությամբ: Սովորողները ինքնուրույն գտնում են խաղերը, գիտեն անհրաժեշտ
ուսումնական կայքերի հասցեները, բացում են դրանք, ընտրում նյութը, կատարում:
Կարողանում են լուսանկարել:
6. Սովորեցնել տարիքին համապատասխան քերականական տարրեր, առանց դրանք
անվանելու
«All about me», «My house», «My family» «My friends» «My day» «My toys», «My favorite sports games», «me want to be…», «Seasons» «My pet», «Letter to Santa», «Easter», «Տիեզերք», «Mother’s Day», «Ուսումնական աշուն», «Ուսումնական ձմեռ», «Ուսումնական գարուն»
2-րդ դասարան՝ տառաճանաչություն և տառուսուցում։

