
Այս հեքիաթն ընտրել եմ Կրթահամալիրում Թումանյանական օրերին ընդառաջ՝ որպես նրա կողմից ռուսերենից հայերեն թարգմանված հեքիաթ:
Նախագծի տևողություն՝ Փետրվարի 1 — Մարտի 13
Նպատակ՝
Զարգացնել սովորողների բանավոր խոսքը: Սովորողներին մասնակից դարձնել կրթահամլիրում Թումանյանական օրերին օտար լեզվով:
Խնդիր՝
Հասկանալ օրտար լեզվով նյութը և ներկայացնել (պատմել կամ բեմադրել) հեքիաթից փոքրիկ հատված տվյալ լեզվով:
Ընթացք՝
Սովորողներին ներկայացնում եմ Հովհաննես Թումանյանի կապը հեքիաթի հետ:
Միասին դիտում ենք հեքիաթը, բացատրում միմյանց, պատմում այն սովորողներին ավելի մատչելի բառերով:
Հեքիաթը ևս մեկ անգամ դիտում ենք տանը: Ծնողների օգնությամբ կամ առանց փորձում ենք բեմադրել նախընտրած հատված ինքնուրույն պատրաստած կամ արդեն առկա խաղալիքներով, կամ ուղղակի՝ պատմել:
Արդյունքում՝
Սովորողները կզարգացնեն ռուսերեն բանավոր խոսքը, խաղալիքներ սարքելով ու բեմադրելով հեքիաթը կզարգացնեն մտածողությունն ու ֆանտազիան:
Հեքիաթը կարող ենք տեսնել այստեղ:
Արդյունք՝
Սովորողներն իմացան նոր հեքիաթ, փորձեցին օգտագործել ռուսերեն լեզվից ունեցած ամբողջ բառապաշարը: Ներառեցին ծնողներին պրոցեսի մեջ: Նախագիծը ըստ իս ստացվեց ընտանեկան և ծառայեց իր նպատակին՝ զարգացնել սովորողների ռուսերեն խոսքը:
Նյութը պատրաստել են երկրորդ դասարանի սովորողները ամենօրյա ռադիոյի համար՝
Սովորողների տեսանյութեր՝


One Reply to “”