
Նախագծի անցկացման ժամկետ՝ Մարտի 22-26
Տեսագրությունները կարող եք ուղարկել ani.hakobyan@mskh.am հասցեին:
Անգլերեն
Լսում ենք հետևյալ երգերը, ընտրում ենք ցանկացած մեկը, սովորում ենք, բեմադրում և տեսաձայնագրում ենք այն:
Ռուսերեն
Խաղում ենք ծնողների, հարազատների հետ:
Մեծերը տան կամ բակի տարբեր անկյուններում պահում են ձվեր (կարող են լինել իրական, պլաստմասե, փայտե, թղթե) և խնդրում են փոքրերին փնտրել և գտնել դրանք: Ընթացքում հուշող բառեր են օգտագործում: Ամբողջ խաղի ընթացքում հրահանգներն ու հուշող բառերը հնչում են ռուսերենով: Սովորողների հարցերը նույնպես ընդունեք միայն ռուսերենով: Կարող եք օգտագործել ներքևում նշված արտահայտություններն ու բառերը: Անպայման տեսագրում ենք խաղը:
Առաջին դասարանցիների համար կարող եք ձվերի վրա նկարել կենդանիներ, որոնք նրանք պետք է անվանեն ռուսերենով ձուն գտնելիս:
Երկրորդ դասարանցիների համար կարող եք ձվերի վրա տառեր գրել, որոնցով վերջում պետք է կազմել բառ:
Բառեր և արտահայտություններ՝ Я спрятал(а) яйца, попробуй их найти/ Они не в этой комнате/ Они в твоей комнате/ в саду, в уборной, на кухне, в подъезде…/ Сейчас ты близок к ним/ Нет, они не там/ отлично/ хорошо/ посмотри под подушкой, кроватью, столом…


One Reply to “”