
Օր առաջին
Կրթահամալիրյան գարնանային մանկավարժական ճամբարի առաջին իսկ օրը եկավ ապացուցելու, որ կյանքում պետք է նորից ու նորից փորձել այն, ինչ մեր կարծիքով մեզ մոտ չի ստացվում: Այսօր ես առաջին անգամ հաջողված ասեղնագործության փորձ ունեցա: Պատրաստում էինք դեկորացիաներ զատկական տոնավաճառի համար:
Օր երրորդ
Այս օրը սպորտային օր էր: Պատրաստվում ենք ուրբաթյան հեծանվաերթին դեպի Զվարթնոցի տաճար: Ինչպե՞ս չսիրահարվել այս միջավայրին:
Օր չորրորդ
Այսօր հիանալի օր էր։ Զբաղվել ենք հրաձգությամբ։ Այնքան տպավորված եմ, որ չգիտեմ ինչ բառերով նկարագրեմ զգացածս։
Օր հինգերորդ
Վերջապես եկավ երկար սպասված հեծանվավարության օրը, որի համար հայտ էր ուղարկել դեռ ճամբարը չսկսված։ Պետք է հեծանիվներով մայր դպրոցից հասնեինք Զվարթնոցի տաճար և հետ վերադառնայինք նորից հեծանիվներով։ Դա ինձ համար շատ մեծ մարտահրավեր էի՝ նետված իմ իսկ կողմից։ Բայց ես հաղթահարեցի իմ վախերը և ի զարմանս ինձ հասա նշանակետին։ Անչափ հպարտ եմ ինձանով և իմ ընկերներով, ովքոր այդ օրը ինձ հետ կիսեցին։
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Կրթահամալիրին ինձ իր մի մասնիկը դարձնելու համար։

