Ամառային ճամբար նախագիծ-խաղ «Brocken phone/ Испорченный телефон»

pchacac-heraxos

Առավոտյան նախավարժանք օտար լեզուներով ընդհանուր պարապմունքի ընթացքում։

Տևողություն՝ Մայիսի 31 — Հունիսի 11

Մասնակիցներ՝ 1-ին և 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակ՝

Վերհիշել և ամրապնդել անցածը, սովորել նոր բառեր օտար լեզուներով խաղերի միջոցով։

Խնդիր՝

Հասկանալ և կատարել օտար լեզվով հնչած առաջադրանքներ։

Սովորել նոր բառեր ռուսերենով և անգլերնով։

Ընթացք՝

Սովորողներին ծանոթացնել խաղի կանոններին։ Դրանք են՝
Սովորողները նստում են շրջանով, առաջին սովորողի ականջին հնչում է օտար լեզվով բառը կամ բառակապակցությունը, որը ինքը պետք է ասի իր կողքին նստած սովորողի ականջին։ Այսպես մինչև վերջին սովորողը կբարձրաձայնի իրեն հասած բառը կամ բառակապակցությունը։ Անհրաժեշտության դեպքում հնչածը ուղղում և քննարկում ենք։

Արդյունքում՝
Վերհիշում և ամրապնդում ենք սովորածը խաղի միջոցով։ Ստանում ենք զվարճալի տեսահոլովակ։

Ադապտացվող խաղ՝ փչացած հեռախոս

Օգտագործվող բառապաշար անգլերենից՝ Թվեր, ընտանիքի անդամներ, մրգեր, բանջարեղեններ, գույներ, կենդանիներ, խաղալիքներ, մարմնի մասեր, հագուստ, գործողություններ, շաբաթվա օրեր, տարվա ամիսներ, ժամեր, դասարանական պարագաներ։

Օգտագործվող բառապաշար ռուսերենից՝  Թվեր, ընտանիքի անդամներ, մրգեր, բանջարեղեններ, գույներ, կենդանիներ, խաղալիքներ, մարմնի մասեր, հագուստ, գործողություններ, շաբաթվա օրեր, տարվա ամիսներ, ժամեր, դասարանական պարագաներ։

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

English Անի Մրտեյան

«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիր, Արևելյան Դպրոց

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы