Վերապատրաստման առաջին օր՝ օգոստոսի 18
- Կատարեցինք շրջայց կրթահամալիրի տարածքում, ծանոթացանք վերապատրաստման մասնակիցների և ընկեր Անահիտի հետ: Այնուհետև ընկեր Անահիտը մեզ ծանոթացրեց WordPress հարթակի հետ, որը հետագայում պետք է ավելի խորացված ուսումնասիրեինք:
Վերապատրաստման երկրորդ, երրորդ և չորրորդ օրեր՝ օգոստոսի 19-21
- Այս օրերին ես չեմ միացել առցանց պարապմունքներին, բայց ընկեր Անահիտի փոխանցած տեսաձայնագրությունների և ձայնագրությունների միջոցով անցել եմ քառօրյա վերապատրաստման ամբողջ կուրսը: Սովորել եմ բլոգի բացման և վարման ձևրը, ինչպես նաև մանրամասն ուսումնասիրել եմ նախագծի կազմման դրույթները:

