- Ստեֆանի Հակոբյան 9,5
- Հովսեփյան Վիկտորիա 10
- Նարեկ Սահակյան 10
- Վահե Յուզբաշյան 10
- Ալեքսանդր Հովհաննիսյան 10
- Լիկա Հակոբյան 9,5
- Հովսեփ Դավթյան 10
Սեբաստացիների ընտանիքում ներառված

2017 թվականին մեկնեցի Եգիպտոս՝ իրականացնելու կյանքիս ամենամեծ նպատակներից մեկը՝ սիրածս մարդու կողքին լինելը։ Ապրում էինք Կահիրե քաղաքում։ Այնտեղ աշխատում էի միջազգային դպրոցում, որպես 2֊րդ դասարանի դասվար անգլերեն լեզվով։ Եգիպտոսում կրթական համակարգը շատ տարբեր է հայաստանյան դպրոցների կրթական համակարգից։ Ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր ձևով էր մատուցվում երեխաներին։ Միշտ մտածում էի, թե ինչքան լավ կլիներ, եթե Հայաստանում ևս մի փոքր փոփոխվեր դպրոցական առօրյան։ Երեխաները հնարավորություն ունենային հաճախակի արշավներ գնալու, դպրոցի տարածքում կենդանիների հետ շփվելու, հոգ տանելու նրանց մասին, դպրոցը միայն դասագիրք, տետր ու գրատախտակ չպատկերացնելու։
Հայրենիքի նկատմամբ սերն ու կարոտը տեղի տվեցին, և ամուսնուս համաձայնությամբ տեղափոխվեցինք Հայաստան։ Հույս չունեի, որ կկարողանամ շարունակել ուսուցանել հենց դպրոցում, քանի որ շատ լավ տեղյակ էի, որ այստեղ առանց մանկավարժական մասնագիտական կրթության ինձ՝ որպես դասավանդողի, անգամ մոտ չեն թողնի դպրոցին։ Բայց… Ի ուրախություն ինձ ընկերներիցս մեկը, ով աշխատում էր Սեբաստացի կրթահամալիրում, բացահայտեց ինձ համար Աշոտ Բլեյանի հիմնած Սեբաստացիների անհավանական աշխարհը։ Այն լի է գույներով, զարգանալու, սովորելու և սովորեցնելու անսահմանափակ հնարավորություններով… շատ երկար կարող եմ խոսել Կրթահամալիրի մասին, բայց հիմա ուզում եմ մի փոքր պատմել Արևելյան դպրոց֊պարտեզի մասին, որտեղ արդեն 3֊րդ ամիսն է սովորում և սովորեցնում եմ ինքս։
Այն մթնոլորտը, որը տիրում է Նոր դպրոցում անհնար է նկարագրել բառերով։ Բոլորս մի մեծ ընտանիք ենք։ Առավոտյան միասին սուրճ ու թեյ ենք վայելում, քննարկում օրվա անելիքները և անցնում ամենքս մեր գործին։ Այս ընտանիքում ինձ առաջին իսկ օրվանից հարազատ եմ զգացել, ասես՝ այդպես էլ պետք է լիներ. ես նրանց էի փնտրում, իրենք ինձ էին սպասում։
Մենթորս՝ Մրտեյան Անին, առաջին օրվանից ուղղորդում և օգնում է ցանկացած հարցում։ Միասին ավելի դյուրին է ներառվելը Կրթահամալիրի մեծ աշխարհում։
Մեկ այլ, Կրթահանալիրում ինձ համար շատ կարևոր մարդու մասին ևս կցանկանայի խոսել։ Անչափ շնորհակալ եմ օրիորդ Նառային ինձ ուղղորդելու, սովորեցնելու և այս մեծ ընտանիքի մասը լինելու հնարավորություն տալու համար։
Այժմ բացի Կրթահամալիրի սովորողներից օնլայն տարբերակով անգլերեն եմ դասավանդում նաև Մոսկվայում և Կահիրեում ապրող հայ և օտարերկրացի սովորողների։ Հեռավար ուսուցման փորձը շատ օգնեց արագ կողմնորոշվել Կրթահամալիրում երկու հեռավար շաբաթների ընթացքում։ Կարծում եմ հեռավար ուսուցումն ունի շատ դրական կողմեր, բոլոր այն բացասականների կողքին, որոնք ընդունված է մատնանշել։ Երեխաները սովորաբար ավելի հաճույքով են մասնակցում հեռավար դասերին. նրանց գրավում է այն փաստը, որ համակարգչով են աշխատում. չէ՞ որ շատերի համար այն արգելված է տանը կամ թույլատրված է միայն հատուկ ժամերի։ Այնուամենայնիվ ես սիրում եմ ֆիզիկական միջավայրը, սիրում եմ աշխատել տետ ա տետ յուրաքանչյուր սովորողի հետ։ Ֆիզիկական միջավայրում կատարած աշխատանքը շատ ավելի բեղուն է ըստ իս։ Եվ ուրեմն, եկեք հուսանք, որ այլևս ստիպված չենք լինի աշխատել օնլայն հարթակներում, և առկա, թե՞ հեռավար ուսուցում կլինի ընտրություն, ոչ թե՝ պարտադրանք։
Կրթահամալիրում այնքան պլաններ ունեմ իրագործելու. որոշել եմ մասնակցել ոկալ համույթի պարապմունքներին։ Ազգագրական պարերից նույնպես չէի հրաժարվի։ Կավագործության ու խեցեգործության աշխարհն էլ անչափ հետաքրքիր է ինձ։ Մի խոսքով լիքը անելիքներ ունեմ, սովորելու ու սովորեցնելու լիքը բան…
Մուտքի ճամբար
Հոկտեմբերի 26-30 հաշվետվություն
Իրականացրել եմ հետևյալ աշխատանքները՝
Դաս առաջադրանքներ
Ռուսերեն`
1-ին դասարան
2-րդ դասարան
Անգլերեն՝
1-ին դասարան
2-րդ դասարան
1-ին դասարան
Անգլերեն՝
Սովորողները ներկայացնում են գույները՝ փորձելով կազմել փոքրիկ նախադասություններ:
Սովորողների տեսանյութեր
Ռուսերեն՝
Սովորողները ներկայացնում են գույները՝ փորձելով կազմել փոքրիկ նախադասություններ:
Սովորողների տեսանյութեր
2-րդ դասարան
Անգլերեն՝
Սովորողները խոսում են աշնան և աշնանային գույների մասին, արտասանում են Autumn leaves բանաստեղծությունը։
Սովորողների տեսանյութեր
Ռուսերեն՝
Սովորողները պատմում են իրենց սիրելի վայրի և ընտանի կենդանիների մասին։ Ծանոթանում են Д,Е,Ё և Ж տառերին, վերհիշում են բառեր տվյալ տառերով։
Սովորողների տեսանյութեր
Հոկտեմբերյան ֆլեշմոբ
2.3 դասարան
1. Գաբրիելյան Պատրիսիա 10
2. Գաբրիելյան Վանեսսա 10
3. Սարգսյան Սարգիս 10
4. Մկրտչյան Արթուր 9.5
5. Հովհաննիսյան Ալեքսանդր 9.5
6. Հակոբյան Ստեֆանի 9.5
2.4 դասարան
7. Ավետյան Ավետ 10
8. Գառնիկյան Նարեկ 10
9. Գալստյան Նատալի 9.5
10. Զեյնալյան Վանեսսա 9
11. Աբրահամյան Գրիգ 10
12. Յուզբաշյան Վահե 10
Հոկտեմբերի 15-23 հաշվետվություն
Իրականացրել եմ հետևյալ աշխատանքները՝ Читать «Հոկտեմբերի 15-23 հաշվետվություն» далее


