《Ազգային եռալեզու խաղեր》 նախագիծ

Նախագծի տևողություն՝ ձմեռային ուսումնական ճամբարի ընթացք

Մասնակիցներ՝ 1-ին և 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակ՝

Վերհիշել անցածը, սովորել նոր բառեր օտար լեզուներով խաղերի միջոցով։

Խնդիր՝

Հասկանալ և կատարել օտար լեզվով հնչած առաջադրանքներ։

Սովորել նոր բառեր ռուսերենով և անգլերնով։

Ընթացք՝

Սովորողներին ծանոթացնել խաղի կանոններին։

Սովորեցնել խաղում անհրաժեշտ բառերն ու նախադասությունները։

Խաղալ խաղերը սովորողների հետ։


Արդյունքում՝ եռալեզու խաղադրանքի ստեղծում, նոր բառապաշար, օտար լեզվով հրահանգներ լսելու, կատարելու և տալու ունակություններ։

Ադապտացվող խաղեր՝ Կարմիր կոճակ, ընկուզախաղեր։

Կարմիր կոճակ խաղի նկարագրություն՝

Սովորողները նստում են կիսալուսնաձև։ Կարմիր կոճակն ունեցող սովորողը՝ անցնելով բոլոր սովորողների մոտով և կրկնելով անգլերենով՝ «Who do I give the red button?», ռուսերենով՝ «Кому отдать красную пуговицу?», նրանցից մեկին է տալիս կարմիր կոճակը՝ անյպես, որ մնացածը գլխի չընկնեն, թե ում մոտ հայտնվեց այն։ Այնուհետև բոլոր սովորողները միասին կրկնում եմ անգլերենով՝ «Red button jump up!», ռուսերենով՝ «Красная пуговица, вставай!» արտահայտությունը։ Սովորողը, ում մոտ գտնվում է կարմիր կոճակը, մոտենում է ինձ և ստանում բառ կամ բառակապակցություն, որը պետք է ցույց տա իր ընկերներին, ովքեր էլ պետք է գուշակեն և արտաբերեն մտապահված բառը համապատասխան լեզվով։

Ընկուզախաղերի նկարագրություն՝

Սովորողները պտտում են ընկույզը այնպես, որ պտտել թողնելուց հետո այն մի քանի վայկյան ինքնուրույն պտտվի։ Այն սովորողը, ում մոտ ստացվում է ճիշտ պտտել ընկույզը հարց է տալիս մեկ այլ սովորողի սիրած իրերի, գույնի կամ կենդանիների մասին ռուսերենով կամ անգլերենով (լեզուն կընտրի սովորողը)։

Սովորողները իմ հրահանգներով ընկույզներով հարվածում են սեղանին, օր.` медленно, но громко; быстро но тихо, итд.։ Խաղը վարում եմ ռուսերենով կամ անգլերեով։

Օգտագործվող բառապաշար անգլերենից՝ Who do I give the red button?, Red button jump up!, slow, fast, loud, quiet, colors, animals, What color do you love?, What toy do you like?, What animal do you like?, I like…

Օգտագործվող բառապաշար ռուսերենից՝ Кому отдать красную пуговицу?, Красная пуговица, вставай!, быстро, медленно, тихо, громко, цвета, Какой твой любимый цвет?, Мой любимый цвет…, Какое твое любимое животное? Мое любимое животное…, дикие и домашние животные.

Արդյունք — տեսանյութեր՝

Читать «《Ազգային եռալեզու խաղեր》 նախագիծ» далее

Երկրորդ ուսումնական շրջան, երկրորդ շաբաթ

Հունվարի 18-22 աշխատակարգ

Հունվարի 18, երկուշաբթի

Հունվարի 19, երեքշաբթի

Հունվարի 20, չորեքշաբթի

Հունվարի 21, հինգշաբթի

Հունվարի 22, ուրբաթ

Հունվար 11-13-ի գործունեություն

Հունվարի 11-13-ը աշխատել եմ «Ուրախիկներ» ջոկատի հետ, ինչպես նաև կամավոր ընկեր Ռուզաննայի օգնությամբ շրջել եմ մյուս 1-ին և 2-րդ դասարաններով։ Իրականացրել եմ հետևյալ գործունեությունը՝

Читать «Հունվար 11-13-ի գործունեություն» далее

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դաս առաջադրանքներ

Ռուսերեն`
1-ին դասարան
2-րդ դասարան

Անգլերեն՝
1-ին դասարան
2-րդ դասարան

1-ին դասարան

Անգլերեն՝

Սովորողները ներկայացնում են իրենց մարմնի մասերը, փորձում են կազմել փոքրիկ նախադասություններ և երկխոսություններ։ Սովորում են ամանորյա երգեր և պատրաստվում են ամանորյա միջոցառմանը։

Ռուսերեն՝

Սովորողները ներկայացնում են բանջարեղենները։ Նկարագրում են դրանք (գույներ, չափեր)։ Փորձում են կազմել փոքրիկ երկխոսություններ։ Սովորում են ամանորյա երգեր և պատրաստվում են ամանորյա միջոցառմանը։

2-րդ դասարան

Սովորողները ծանոթանում են անգլերենի և ռուսերենի տառերի հետ, կազմում տարբեր բառեր իրենց արդեն ծանոթ տառերով։ Սովորում են գրել ռուսերեն տառերը և բառերը։ Սովորում են ամանորյա երգեր ու բանաստեղծություններ և պատրաստվում են ամանորյա միջոցառմանը։

Դասարանական տեսանյութեր

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

English Անի Մրտեյան

«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիր, Արևելյան Դպրոց

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы